Հայելային պատասխան․ Ռուսաստանը արտաքսում է ԳԴՀ-ի երկու դիվանագետների

453

Երեքշաբթի Ռուսաստանի ԱԳՆ-ն անցանկալի անձ է հայտարարել Մոսկվայում ԳԴՀ-ի դեսպանատան երկու աշխատակիցների՝ ի պատասխան Գերմանիայի կողմից համանման քայլի՝ Բեռլինի Բարձր դատարանի կողմից Վրաստանի քաղաքացի, չեչենական ծագմամբ Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով դատավճիռ կայացնելուց հետո։

Դատարանը համաձայնել էր դատախազության փաստարկներին, որ սպանությունը կատարվել է ռուսաստանյան պետական կառույցների հանձնարարությամբ։ Հանցագործության համար մեղավոր ճանաչված ռուսաստանցի Վադիմ Կրասիկովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Ռուսաստանյան կողմը կտրականապես հերքել է մեղադրանքները՝ գերմանական դատարանի վճիռն անվանելով «ակնհայտորեն քաղաքական պատվերի բնույթ ունեցող»։

Խանգոշվիլին գնդակահարվել էր Բեռլինում 2019 թ․ օգոստոսին։ Ռուսաստանում համարում են, որ նա մասնակցել է Բեսլանում դպրոցի գրավմանը, Մոսկվայի մետրոյում պայթյուններին և այլ ահաբեկչական գործողությունների։

Գերմանիան Ռուսաստանից դիվանագետների պատասխան արտաքսումը համարում է անհիմն և կարծում է, որ դա միայն ավելի կբարդացնի Բեռլինի և Մոսկվայի հարաբերությունները։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԹՇՆԱՄԻՆ»
Հաջորդ հոդվածըԳերմանացիները վախենում են իրենց երկրի ապագայի համար