‘Հայերը «ֆալշ» Jacobs-ի և Tchibo-ի միջոցով ամսական 200 հազար դոլար են աշխատել’

998

Մերձմոսկովյան Լոսինո-Պետրովսկում հայտնաբերվել է լուծվող սուրճի ընդհատակյա արտադրություն, առգրավվել է գրեթե 30 հազար միավոր պատրաստի ապրանք, մոտ 250 կգ հումք, 120 հազար ապակյա տարա, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Սեփականատերերը հայաստանցիներ էին, որոնք սուրճի վրա փակցնում էին հայտնի ապրանքատեսակների՝ Jacobs Monarch, Tchibo և այլ պիտակներ: Նրանք ոչ միայն հատուկ լազերային սարքավորման միջոցով դրշմում էին արտադրման և պահպանման ժամկետները, այլ նաև շատ խնամքով փակում էին տարան հատուկ ծածկույթով:

Արտադրանքը լցվել և պահվել է սանիտարական նորմերի խախտումով:

Ամսական արտադրվել է մոտ 6 մլն ռուբլու արտադրանք: Հայաստանցիները «ձախ» Jacobs-ի և Tchibo-ի միջոցով ամսական 200 հազար դոլար են աշխատել: Մասնագետները կպարզեն, արդյոք արտադրանքը վնասակար էր առողջության համար,նշում է Panarmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Նոբելյան դափնեկիրը գրողը իրեն չի համարում գրականության վարպետ’
Հաջորդ հոդվածը‘«Դրանք հաստավիզ երկու հոգի եզներ էին, մարդկանց հում-հում կուտեն» (տեսանյութ)’