‘Հայերի գյուտերը’

9723

1.Մայքլ Տեր-Պողոսյան (1925-1996) ամերիկյան ֆիզիկոս, պոզիտրոնային- էմիսիոն տեղագրության գյուտի հեղինակ: Ծագումով՝ հայ, ծնվել է Ֆրանսիայում, ապա տարագրվել Միացյալ Նահանգներ, Վաշինգտոնի բժշկական համալսարանի անդամ: Նրա հայտնագործությունները կարևոր նշանակություն են ունեցել բժշկական ախտորոշման զարգացման համար:

2.Ստեփան Ստեփանյան – հայտնագործել է բետոնախառնիչը:

3. Ռայմոնդ Վահան Դամադյան— հայտանագործել է սկանավորման մագնիսառեզոնանսային մեքենան:

4.Լյութեր Ջորջ Սիմիջյան – հայտնագործել է բանկոմատը, ավելի քան 200 գյուտերի արտոնագիր ունի, այդ թվում՝ լուսանկարչության ոլորտում:

5. Փիթեր Ոսբիկյան— հատակը մաքրելու ինքնամաքրիչ  ձողի գյուտարարը:

6.Բորիս  Արտաշեսի Բաբայան –խորհրդային և ռուսաստանցի գիտնական, մանկավարժ, հաշվիչ տեխնիկայի մասնագետ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ: Հաշվիչ համալիրների, համակարգչային ծրագրավորման ճարտարապետական սկզբունքների վերաբերյալ աշխատությունների հեղինակ, Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր: Առաջին եվրոպական գիտնականը, որն արժանացել է Intel Fellow կոչմանը:

7. Ալբերտ Կապիկյան – հայտանգործել է շիճուկ՝ բերանի վիրուսային վարակի դեմ:

8.Էդ Իկենդերյան- սպորտային ավտոմեքենայի հիդրավլիկ պատնեշի հեղինակ:

9.Վարազդատ Ղազանչյան- պլաստիկ վիրաբուժության հիմնադիր:

10.Ալեքսանդր (Ալեքս) Մանուկյան – պաղպաղակի վաֆլե կոների հեղինակ:

11.Արտաշես Հայկանյան-  հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ճկվող ձողիկները, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն:

12.Արթուր Սարաֆյան— ավտոմեքենայի ավտոմատ փոխանցման տուփի գյուտարար:

13.Ռոջեր Էդուարդ Քոլինվուդ Ալթունյան – հայտնագործել է ինհալյատորը և նատրիումի կրոմոլինը, որոնք օգտագործվում են ասթմայի, ալերգիայի բուժման համար:

14.Արտեմ Միկոյան- МИГ ինքնաթիռների կոնստրուկտորը:

15. Արթուր Բուլբուլյան – հայտնագործել է A-14 թթվածնային դիմակները, որոնք Երկրորդ աշխարհամարտում օգտագործել են ամերիկյան ռազմաօդային ուժերը:

16.Ժիրայր Տեզել— հայտնագործել է մազի ֆոլիկուլը, մազերի իմպլանտացիայի մեթոդը:

17. Ռուբեն Էկսերջյան- հայտանագործել է զենիթային թնդանոթները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմում օգտագործել են ԱՄՆ ռազմական ուժերի զինվորականները:

18.Հովհաննես Ադամյան – սև-սպիտակ և գունավոր հեռուստատեսության, առաջին տեսափլեյերի գյուտարարը:

19.Գաբրիել Ղազանչյան- 1911 թ. պաշտոնապես գրանցվել է նրա հայտնագործած՝ մազերի չորացման սարքը:

20.Քրիստոֆեր Տեր-Սերոբյան- հայտնագործել է ԱՄՆ թղթադրամների կանաչ գույնը, որը հնարավոր չէ կեղծել: Դրա համար նա ստացել է 6 հազար ԱՄՆ դոլար:

21.Ալեք Մանուկյան- ջրի ծորակի գյուտարարը:

22.Էմիկ Ավագյան- ի ծնե հաշմանդամ լինելով՝ հայտնագործել է ձեռքով կառավարվող հաշմանդամի սայլակը: 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին նրան պարգևատրել է՝ համաշխարհային նշանակության խնդրի լուծման հարցում անուրանալի ավանդի համար:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ արտագաղթի կանխարգելմանն ուղղված ծրագրի հիմնադրույթները ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նյարդայնացել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերից’