‘Հայերն ու բուլղարացիներն իրենց համարում են «ամենաբազմատանջ» ժողովուրդները’

731

Հայերն ու բուլղարացիներն իրենց համարում են «ամենաբազմատանջ» ժողովուրդները: Այդ մասին են վկայում աշխարհի 143 երկրներում Gallup ընկերության հարցման արդյունքները: Բուլղարիայում «տառապյալ» է իրեն համարում հարցվածների 39 %-ը, Հայաստանում` 37 %-ը: Առաջին տասնյակի մեջ են մտել նաև Կամբոջան, Հաիթին, Հունգարիան, Մադագասկարը, Մակեդոնիան, Իրաքը, Սիրիան ու Աֆղանստանը: Gallup փորձագետները հարցվածներին բաժանել են երեք կատեգորիայի՝ «բարգավաճող», «պայքարող» ու «տառապող»՝ կախված ըստ 10 բալային սանդղակի հավաքած միավորներից, որի համաձայն գնահատել են իրենց ապագան: Ամենաերջանիկն իրենց համարել են Իսլանդիայի, Քաթարի, Շվեդիայի, Նորվեգիայի, ԱՄԷ-ի և Շվեյցարիայի բնակիչները:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Էժան գազի համար թանկ ենք վճարում’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի դոնորների մեծ համաժողով է նախատեսվում ‘