‘Հայկական ազգային խոհանոցի պատմության մասին գիրք կհրատարակվի’

1239

Հայաստանում հայկական ազգային խոհանոցի պատմության մասին գիրք կհրատարակվի:

Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ազգագրագետ Խորեն Գրիգորյանը, նախատեսվում է, մասնավորապես, ուսումնասիրել Հունգարիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում բնակվող հայերի խոհարարական ավանդույթները: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ձեռագրերին, լրագրային հոդվածներին և այլ նյութերի: Այդպիսով, հայկական խոհանոցը գրքում կներկայացվի ազգագրական տեսակետից:

Գրքի շուրջ աշխատանքն արդեն օգնել է գտնել հայկական խոհանոցի հետաքրքիր բաղադրատոմսեր, որոնք լայն տարածում ունեն Հայաստանի սահմաններից դուրս: Ռումինիա այցի ընթացքում հաջողվել է հայտնաբերել

հայ համայնքի շրջանում հայտնի «ականջապուր» սուպի բաղադրատոմսը: Հայերը Ռումինիայում բնակվում են XI-րդ դարից սկսած`այնտեղ տեղափոխվելով Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անիից: Փորձագետները ենթադրում են, որ «ականջապուրն» Անիի ավանդական կերակրատեսակ է:

Գրիգորյանի խոսքով, հաջողվել է գտնել նաև Սփյուռքի հայերի ևս երկու հետաքրքիր կերակրատեսակ` «չուրութ» թթվակաթնային մթերքը, ինչպես նաև ընկույզից, կակաչասերմից և մեղրից պատրաստված աղանդերը: Հայկական խոհանոցի ավանդույթները կուսումնասիրվեն նաև հաջորդ տարի. սպասվում է, որ 2015 թ. տեղի կունենա այցելություն Լեհաստան, որտեղ փորձագետները կփորձեն Կիլիկիայի հայերի խոհարարական ավանդույթների «հետքը գտնել»:

Գիրքը հրատարակվելու է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

 

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ի հետ մարտերում զոհվել են 700 իրաքյան քրդեր’
Հաջորդ հոդվածը‘Պրոֆեսոր Լեբեդինսկին հեռացել է Ռուսաստանից’