‘Հայկական ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա’

1373

Առաջիկայում կարող է բարձրանալ Հայկական ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի սակագինը: Այդ մասին News.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Նրա խոսքով՝ սակագնի բարձրացումը պետք է փոհատուցի 2013թ.-ին կայանում անցկացված աշխատանքները:

Մասնավորապես, անցյալ տարվանից կայանը ստորջրյա հորեր է հորատում, որպեսզի ինքնուրույն ջրամատակարարում ապահովի: Բացի այդ, պահոցներ են կառուցվում վերամշակված վառելանյութի համար:

Այն հարցին, թե արդյոք կարող ենք ենթադրել, որ ժամանակի հետ ԱԷԿ-ի շահագործման ծախսերը, դրա հետ մեկտեղ սակագինը, կավելանան, Բաղրամյանը նշել է. «Մաշվածությունն ավելանում է, դրան զուգահեռ ավելանում են ծախսերն անվտանգության ապահովման համար»:

Հիշեցնենք, որ վերջին 2 տարում ԱԷԿ սակագինը գրեթե չի փոխվել. 2011թ.-ին այն կազմում էր 4.230 դրամ(ընթացիկ արժույթով՝ 1.2 ցենտ), 2013թ.-ին՝ 5.059 դրամ(1.22 ցենտ) մեկ կՎտ/ժ-ի դիմաց:

 

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. վարորդը տեղում զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Այսքան «դհոլ» ու «հաճախորդ» ո՞վ ունենար ու չլկտիանար’