‘Հայկական արտադրանքի տոնավաճառ կանցկացվի Մոսկվայում’

1013

Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձին ընդառաջ՝ Մոսկվայի կենտրոնական հրապարակում հայկական արտադրանքի տոնավաճառ կանցկացվի:

Միջոցառումն ուղղված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութահումանիտար կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ՌԴ-ում հայկական ապրանքանիշերի հանրայնացմանը:

Տոնավաճառի շրջանակներում  նախատեսվում է ներկայացնել ՀՀ-ում գործող մասնավոր և պետական ձեռնարկությունների արտադրանքը, հայտնում է molnet.ru կայքը:

Նախորդ հոդվածը‘$2 մլն տեսագրության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղավիացիայի վարչությունն իրավասու չէ’