‘Հայկական ընկերությունը սմարթֆոնի միջոցով «սուրճի բաժակ նայելու» հավելված է ստեղծել’

5061

Հոկտեմբերի 4-ից 6-ը «ԴիջիԹեք էքսպո 2013» տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսում կներկայացվի նորարար ու հետաքրքիր լուծումներով առանձնացող «Բախտի բաժակ» բջջային հավելվածը:

Աշխարհում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է հարմարավետ մի համակարգ, որի շնորհիվ գուշակները հեռախոսում են:

«Բախտի բաժակ» հավելվածից օգտվելու համար այն պետք է ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, միայն մեկ անգամ գրանցվել համակարգում, և երկար ճանապարհ անցնելու ու գուշակների մոտ գնալու կարիք այլևս չի լինի:

Պետք է լուսանկարել սուրճի բաժակը հավելվածում նշված երեք դիրքով և լուսանկարները դարձյալ բջջային հավելվածի միջոցով ուղարկել «Բախտի բաժակի» գուշակներին:

Նախքան ուղարկելը հնարավորություն կա հավելվածում ներկայացվող ցանկից ընտրել գուշակին:

Նկարներն ուղարկելուց հետո գուշակի կողմից պատվիրատուն կստանա 4 նիշանոց թիվ: Թիվն ուղարկելով հաղորդագրության մեջ նշված կարճ համարին՝ կուղարկի գուշակության պատվեր, պատվիրատուն, որպես պատասխան, կստանա իր պատվիրած գուշակությունը:

Յուրաքանչյուր պատվերի գինը կուղարկվի հաղորդագրությամբ: Այն գանձվում է բջջային հեռախոսահամարից` գուշակից ստացված 4 նիշը համապատասխան համարին ուղարկելու դեպքում: 

Եթե նկարների որակը բավարար չէ գուշակության համար, ապա պատվիրատուն կստանա հաղորդագրություն այդ մասին, և կարող է նորից լուսանկարել ու գուշակության նոր պատվեր ուղարկել: Այս փուլում գումար չի գանձվում: Գուշակներն իրական մարդիկ են, բոլոր գուշակությունները անհատական են:

«Բախտի բաժակ» հավելվածի գաղափարի հեղինակը լրագրող Սեդա Մուրադյանն է: Հավելվածի գաղափարն իրականացվել է ձեռնարկատեր Արա Յաղջյանի և «Նիկիտա Մոբայլ» ընկերության հետ համագործակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Չնայած ադրբեջանցիների դիմադրությանը՝ ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Ն.Զոհրաբյանի առաջարկին’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխությունն արդեն անխուսափելի է’