‘«Հայկական Ժամանակ». Բագրատյանի հեռուստաբանավեճի հրավերը մերժվել է’

1218

Նախօրեին, նախկին վարչապետ, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ կրկին հեռուստաբանավեճի էր հրավիրել վարչապետ Տիգրան Սարգսյանին և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Զավադյանին։ «Եկեք ու ասեք, որ ես սխալ եմ»,– գրել է Բագրատյանը՝ մատնանշելով կառավարության և ԿԲ-ի թույլ տված սխալները, որոնց մասին պատգամավորը հրապարակային խոսել էր նաև Աժ-ամ։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Կբեյանը թերթի թղթակցի հարցին, թե Տիգրան Սարգսյանը ընդունելո՞ւ է արդյոք Բագրատյանի՝ հեռուստաբանավեճի հրավերը, պատասխանել է՝ ոչ։ Իսկ ԿԲ աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանը թերթի թղթակցին հայտնել է, որ ԿԲ նախագահն այս պահին նպատակահարմար չի գտնում մասնակցել հեռուստաբանավեճին, բայց ԿԲ-ում ծանոթացել են Բագրատյանի գրառմանը և առաջիկա օրերին գրավոր՝ կետ առ կետ կպատասխանեն ինչպես այդ գրառմանը, այնպես էլ Աժ-ում Հրանտ Բագրատյանի բարձրացրած հարցերին։

Նախորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Դատի են տալու Նեմեցին’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Թևանն է գալիս’