‘«Հայկական Ժամանակ». Դատի են տալու Նեմեցին’

1180

Հոկտեմբերի 8-ին Երևանի Ավան-Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական հայց է ներկայացվելու Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Հայցը, որ ներկայացնելու են Հրանուշ Խառատյանը, «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանը և ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, վերաբերելու է Ռուբեն Հայրապետյանի՝ «Nouvelle d’Armenie» ամսագրին տված հայտնի հարցազրույցում նրանց հասցեին հնչեցրած զրպարտանքներին ու վիրավորանքներին։ Ի դեպ, զրպարտանքն ու վիրավորանքն ունեն վաղեմության ժամկետ, որը տևում է մեկ ամիս։ Առաջիկա երկուշաբթի օրն այդ ժամկետը լրանալու է։

Նախորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Սերժ Սարգսյանը բան էր, ասում էր, էլի՛’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Բագրատյանի հեռուստաբանավեճի հրավերը մերժվել է’