‘ «Հայկական ժամանակ». Դեռ գործ չեն հարուցել, ուսումնասիրում են’

858

Նոյեմբերի 22-ին ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետի մասնաշենքում «Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ ֆակուլտետի դեկանի և մի խումբ երիտասարդների կողմից գործադրված բռնության վերաբերյալ ոստիկանության Կենտրոնի բաժինը, երեկվա դրությամբ, գործ չէր հարուցել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ, շարունակվում է նյութերի նախապատրաստման գործընթացը:  Նշենք, որ ոստիկանությունն արդեն ունի միջադեպի հետ կապված բոլոր տեսագրությունները, և քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է սպասել միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Մեր ունեցած տեղեկություններով, միջադեպի ակտիվ մասնակից, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այս գործով արդեն երկու անգամ հարցաքննվել է: Մեր թղթակցի հետ զրույցում ինքը` Մինասյանը, հերքել է այս տեղեկությունը` պնդելով, որ ինքը մի անգամ է բացատրություն տվել՝ դեպքի օրը:

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների մեջ երկրորդ սկանդալն է հասունանում’
Հաջորդ հոդվածը‘Ներկայումս չկան սիբիրյան խոցի համախտանիշով հոսպիտալացված հիվանդներ ‘