‘«Հայկական Ժամանակ». Հրանտ Մարգարյան. Բացառվում է, որ ՀՅԴ-ն պաշտպանի Ս.Սարգսյանի թեկնածությունը’

897

Բացառվում է, որ ՀՅ դաշնակցությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ երեկ, «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:

«Դա բացառված է: Քաղաքականության մեջ, ասում են, չկա անկարելի բաներ, բայց դա բացառված է: Դա չի կարող լինել: Դա վերջնական հարց է: Մենք որևէ կերպ չենք բանակցում, որ իրեն պաշտպանենք, նման հարց չկա: Մենք թեկնածու չենք փնտրում, որ պաշտպանենք: Իսկ գործող նախագահի պարագայում՝ մենք ընդդիմություն ենք, և բացառված է, որ իրեն պաշտպանենք: Էդպիսի բան չի կարող լինել: Եթե լսեք էլ՝ չհավատաք»,- ասել է Հրանտ Մարգարյանը:

Նա նաև հայտարարել է, որ ընտրությունները բոյկոտելուն Դաշնակցությունը դեմ է, քանի որ դրանից կշահի միմիայն իշխանությունը: ՀՅԴ-ում գիտեն, թե ինչ պետք է չանել՝ չբոյկոտել ընտրությունը և չսատարել Սերժ Սարգսյանին: Իսկ թե ինչ պետք է անել, կարծես դեռ չգիտեն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների հանդիպմանը Աբխազիայի եւ ՀՎ. Օսիայի մասին չեն խոսի’
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակ». Նախագահի թեկնածու Հովիկ Աղազարյան. Մենք դժոխք տանող ճանապարհից ետ կանգնելու հնարավորություն ունենք ‘