‘«Հայկական ժամանակ». ՍԴ նախագահի նախկին կոլտնտեսական քույրը՝ նախարարի տեղակալ է նշանակվել’

1354

Երեկ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Շամամ Հարությունյանը: Մինչ այդ նա նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետն էր:

Այս նշանակման ողջ հմայքն այն է, որ տիկին Շամամը, որն ավելի հաճախ հանդես է գալիս Սոնա անունով, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ քույրն է: Նախագահական ընտրություններից առաջ Շամամ (Սոնա) Հարությունյանի այս առաջխաղացումը հայ իրականության մեջ չպետք է արտառոց երևույթ համարել: Շամամ Հարությունյանի կենսագրության ուշագրավ հատվածներից կարելի է համարել այն, որ նա 13-ից մինչև 16 տարեկանը հարազատ Գեղաշեն գյուղում կոլտնտեսական է եղել, իսկ 1986 թվականին նշանակվել է նույն գյուղի կոմերիտական կազմակերպության քարտուղար: Հարազատ պարտիայի ղեկավարած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո\’ 1991 թվականին պաշտոն է ստացել Կոտայքի շրջխորհրդի գործկոմում, որտեղից էլ սկսվել է նրա կարիերան արդեն նոր՝ կապիտալիստական Հայաստանում:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակ». Ընդերքի «մեծ մասնագետ» Վարդան Այվազյանը չի հանդարտվում ‘