‘«Հայկական ժամանակ». Վրիպա՞կ է, թե՞…’

1219

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձի մեծագույն մասը «copy-paste» է արված 2012 թվականի բյուջետային ուղերձից, սա էլ` 2011 թվականի ուղերձից եւ այլն: Բայց, այնուամենայնիվ, կան որոշ փոփոխություններ:

Այդպիսի փոփոխություններից մեկը «արտաքին քաղաքականություն» բաժնում է: 2012 թվականի բյուջետային ուղերձում որպես ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն նշված էր հետեւյալ կետը. «Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը»: 2013 թվականի պետբյուջեի նախագծի ուղերձում այդ դրույթն այլեւս բացակայում է: Ինչո՞ւ է հանվել` երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել մեր թղթակիցը: «Ինչպե՞ս թե հանվել է, չի հանվել»,- զարմացել է փոխնախարարը: Երբ մեր թղթակիցը պնդել է, որ հանվել է, Շավարշ Քոչարյանն էլ պնդել է, որ «անկախ դրանից` հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է»: Այսպիսով հարցեր են ծագում` եթե առաջնահերթություն է, ապա ինչու՞ է հանվել, ո՞վ է հանել, եւ ինչու՞ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ դրանից:

Նախորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Ոչ մի դատավոր չի պատժվել’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Վարդան Ղուկասյանին պարտադրել են դիմում գրել’