‘Հայկական հին տները քանդում են, իսկ հետո մրցույթ հայտարարում ‘

1932

Քաղաքաշինության նախարարությունը «ուշագրավ» բովանդակությամբ մի հաղորդագրություն է ուղարկել, որտեղ հղում կատարելով նախարար Նարեկ Սարգսյանին՝ նշում է, թե նախարարությունն առաջիկայում կհայտարարի ճարտարապետական բաց մրցույթ՝  «Հայկական տուն» թեմայով, ակնկալելով, որ մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին և տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ տների  բազմաթիվ հետաքրքիր նախագծեր կներկայացվեն:

»,- աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:  «Այս կերպ քաղաքաշինության նախարարությունը նախագծերի տասնյակ տարբերակներ կունենա, այդ թվում նաև՝ աշխատանքային ամբողջական նախագծեր, որոնք անվճար հիմունքներով կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին: «Հայկական տուն» ծրագրի մրցանակային ֆոնդի և աշխատանքային նախագծերի մշակման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի  «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Հիշեցնենք, որ այս ընկերության հովանավորությամբ է կյանքի կոչվել Մատենադարանի նոր մասնաշենքը, այսօր իրականացման փուլում է Երևանի գեղասահքի դպրոցը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Շատ խելոք են է մեր իշխանությունները, եւ հատկապես այս պարագայում Նարեկ Սարգսյանը, ով մինչ այդ Երեւանի գլխավոր ճարտարապետն էր: Նրանք երկար տարիներ մեծագույն «սիրով» ուղղակի քանդեցին Երեւանի կենտրոնի բնակելի տները, որոնք հին Երեւանի վերջին մասնիկն ու կոպիտ ասած «իրեղեն ապացույցն» էին, փոխարենը շինեցին բազմաթիվ տգեղ, ոչ սեյսմակայուն, հարեւան շենքերի համար վտանգ ներկայացնող հյուրանոցներ ու բարձրահարկ բնակելիներ, որոնց մեծ մասի սեփականատերերն էլի իրենք իշխանություններն են, եւ հիմա, հանկարծ որոշել են «Հայկական տուն» թեմայով մրցույթ հայտարարեն՝ ակնկալելով, թե «ակնկալելով, որ մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին և տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ տների  բազմաթիվ հետաքրքիր նախագծեր կներկայացվեն»: Այսինքն, հայկական տունը, որպես այդպիսին, սրանց թեթեւ ձեռքով ավիրվում են, կամ՝ հետագայում վերականգնվելու պատվրվակով տեղափոխվում անհայտ վայրեր, (վերջին օրինակը Աֆրիկյանների հայտնի տունը), տարիներով այդ տները չեն վերականգնվում, ու հետո հանկարծ հիշում են, թե մենք շինարարական ավանդույթներ ենք ունեցել, որոնք պետք է վերականգնել: Ուղեղ են էլի, հո զոռ չի:

Ի դեպ, «Մոնարխ» ընկերության մասին: Այս ընկերությունը պատկանում է Ռուսաստանում բնակվող գործարար Սերգեյ Համբարձումյանին: 

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմաններին միշտ է լարված ‘
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Կատարյալ ֆիասկոյի շեմին, կամ՝ «Էդ կադրերը պտտում եք, որ ի՞նչ անեք»’