‘Հայկական պլանշետները կպատրաստի ամերիկյան ընկերությունը` ռուսական «Մարսի» տարածքում’

1085

Պլանշետներ արտադրող հայ-ամերիկյան «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին այսօր կառավարությունը«Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կտրամադրի:  

Ըստ կառավարության որոշման նախագծի` «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կտրամադրվի  «Ալյանս»ազատ տնտեսական գոտու` Ռուաստանին պատկանող «ՌԱՕ Մարս»  տարածքում շահագործողի թույլտվություն՝  պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար: Այդ թույլտվությունը հայկական պլանշետներ արտադրողը կստանա 3 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ:

Ներկայացված հայտին կից ընկերության տրամադրած տվյալների համաձայն՝ «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ն մեկնարկային ունենալու է 20 աշխատակցից բաղկացած աշխատանքային թիմ, իսկ գործունեության 3-րդ տարվա վերջում աշխատակիցների թիվը կհասցվի 70-ի, ընդ որում` ղեկավար կազմը կստանա 2500-3000 ԱՄՆ դոլար ամսական աշխատավարձ, ծրագրավորողները` միջինը 1000 դոլար, տեխնիկական մասնագետները` 350: Առաջին տարում նախատեսվում է  արտադրել ու վաճառել 10 հազար պլանշետ, 2-րդ տարում` 30 հազար, իսկ 3-րդ տարում` արդեն 50 հազար: Առաջին տարում կատարվելու են 1 միլիոն 350 հազար դոլարի համախառն ներդրումներ, երկրորդ տարում` 4 միլիոն 50 հազար դոլարի եւ 3-րդ տարում` 6 միլիոն 750 հազար դոլարի:

Ընթացիկ հաշվարկների համաձայն` յուրաքանչյուր օր հավաքվելու է 100 պլանշետ: 1 պլանշետի ինքնարժեքը  կկազմի 135 ԱՄՆ դոլար, որը կվաճառվի 185 ԱՄՆ դոլար գնով:

Հայկական պլանշետների մասին ավելի մանրամասն` «Ազատություն» ռադիոկայանի վիդեոռեպարտաժում 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը նոր օրենսդրական փոփոխության առաջարկություն է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Հիտլերին զրկել են բավարական քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից’