‘Հայկական օդանավին թուրքական իշխանությունները թույլատրել են օդ բարձրանալ ‘

881

Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավի` Էրզրումի օդանավակայանում տեխնիկական զննության ընթացքում թուրքական կողմը, ինչպես եւ սպասվում էր, ոչինչ չի հայտնաբերել և թույլատրել է ինքնաթիռին օդ բարձրանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, ինքնաթիռի վայրէջքի մասին խոսել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Մեջբերելով հայկական կողմի հայտարարությունն այն մասին, որ ինքնաթիռը պարզապես հումանիտար օգնություն էր տեղափոխում Սիրիա` Թուրքիայի փոխվարչապետն ասել է. «Ինքնաթիռն իջեցվեց, ուսումնասիրվեց և պարզվեց, որ այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը: Թույլատրվել է, որ ինքնաթիռն օդ բարձրանա»:

Ավելի վաղ թուրքական մի շարք լրատվամիջոցներ հայտարարել էին, իբր ինքնաթիռը հարկադիր վայրէջքի է ենթարկվել` ոչ հումանիտար մթերք տեղափոխելու կասկածով: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր և արվել է ըստ ձեռք բերված պայմանավորվածության։ 

Նախորդ հոդվածը‘Արայիկ Սարգսյան. Ինչու՞ կառավարությունը խաղաղապահ զորքեր չի ուղարկում Սիրիա ‘
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Հնարավոր է` մի օր տեղափոխվեմ «Յուվենտուս»’