‘Հայկի արձանի մոտ մեքենան բախվել է ծառին’

827

Օգոստոսի 26-ին, ժամը 07.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` Հայկի արձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՌՍՖ» մակնիշի 62 LO 196 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, ինչի հետևանքով շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման:

Տուժածներ չկան:

Նախորդ հոդվածը‘Հովհաննես Ազոյան. Իշխանությո՛ւն, դու երբեք չես արժանանա քո ժողովրդի հարգանքին’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց և երթ՝ «ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ» ‘