‘Հայկ Դեմոյան. Հայաստանում Թուրքիայի հատուկ ծառայությունների համար աշխատող պաշտոնյաներ կան- Aravot.am’

12137

Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք համագործակցում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, իսկ հայ-թուրքական ծրագրերի 10-ից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայություններն են իրականացնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ցեղասպանության քանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, փոխանցում է Aravot.am-ը:

Ընդ որում, որպես իր ասածները հիմնավորող փաստարկ, Դեմոյանը նշեց, որ այդ պաշտոնյաները փորձում են խոչընդոտել իր գործունեությանը:

«Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, եւ Երեւանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն», — նշել է Դեմոյանը:

Գիտնակնաը նաեւ հայտարարել է, որ հատուկ պատվերի հիման վրա Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել իրենից:

«Ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից, որովհետեւ ես չեմ կարող հանդուրժել տգիտություն եւ խուլիգանություն՝ գիտության ասպարեզում: Այստեղ սպորտ չի, օլիմպիադա չի, հասկանո՞ւմ եք», ասել է նա՝ հավելելվով, որ խոսքը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի մասին է, որը, ըստ Դեմոյանի, ժամանակին փորձել է բոլոր ճիգերը գործադրել՝ տապալելու իր ատենախոսությունը:

Հարցին՝ արդյո՞ք Դեմոյանը չի պատրաստվում Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցության փաստով դիմել ԱԱԾ-ին՝ Ցեղասպանության թանգարանի տնօրենը պատասխանել է, որ դա անօգուտ է, որովհետեւ «այդ անձը (Ա. Մելքոնյանը) անպատիժ է, անօրինականության համար պատասխանատվության չի կանչվել»:

Մանրամասները ՝սկզբնաղբյուր կայքում: 

Նախորդ հոդվածը‘Չինաստանը մտադիր է Հայաստանի դպրոցներում չինարենի ուսումնասիրման նախագիծ իրագործել. Դեսպան’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Անհրաժեշտ է գործել, քանի դեռ հասարակությունը չի հիասթափվել’