‘Հայկ Կյուրեղյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել’

1320

Քաղաքացի Հայկ Կյուրեղյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քաղաքացի Հայկ Կյուրեղյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակելուց հետո, ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս, ապա բաժնի վարչական շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին՝ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի մեկնարկից քիչ առաջ, Հայկ Կյուրեղյանը դատարանի շենքի առաջ օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն Ուկրաինայի արևելքում երեք օրով երկարացրել է զինադադարը’
Հաջորդ հոդվածը‘Սկոլարի. 1/8 եզրափակչից դուրս մնալը դեռ աշխարհի վերջը չէ’