‘Հայկ Մարության. Ճարտարապետը Երևանն էր կառուցում, ոչ թե «Երևան Սիթին»’

2770

Հայտնի դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Փակ շուկայի հին և նոր լուսանկարները և գրել.

Չգիտեմ` ի՞նչ ասեմ, երևի թե սա է ամենաճիշտ գնահատականը՝ «Արա, դե լավ էլի»: Ուրեմն, ձեր կարծիքով՝ Փակ շուկայի բնօրինակի (դե որովհետև սա չինական «պոդդելկան» է) ճարտարապետը չէ՞ր ֆայմում 2-րդ հարկ գցեր, որ առևտուր անելու տեղը շատանա: Ուղղակի, ի տարբերություն այսօրվա այս կառույցի «պռառաբի» (ճարտարապետ կոչվելու իրավունք չունի), բնօրինակի ճարտարապետը Երևանն էր կառուցում, ոչ թե՝ «Երևան Սիթին»:

Հ.Գ. Լավ առաջարկ ունեմ, այս նույն սկզբունքով կարելի է վերանորոգել մեր բոլոր եկեղեցիները: Երկրորդ հարկ են գցում, որ միաժամանակ 2 կամ 3 կնունք ու հարսանիք անեն: Կազմակերպելը հաստատ դժվար չի լինի, քանի որ, ինչպես հասկացանք, Սամվել Ալեքսանյանը Կտրիճ Ներսեսյանի հետ լավ էլ մոտիկ է, կարողանում է եկեղեցու դռները փակի բացի՝ երբ ուզում է:

Նախորդ հոդվածը‘Ծովինար Նազարյան. Կոնգրեսի ակտիվիստների հարցում կարեւորը գործի որակումն է, ոչ թե խափանման միջոցը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Փակ շուկան՝ 60 տարի առաջ. Ֆոտո’