Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 61 տեղով

274

ՖԻԴԵ-ի նոր հրապարակած դասակարգման աղյուսակում, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ, ամենաբարձր հորիզոնականն ունի Հայկ Մարտիրոսյանը։ Նա ընդամենը մեկ ամսվա մեջ առաջադիմել է 61 աստիճանով և 101-րդ տեղից բարձրացել 40-րդ հորիզոնական: Հայկը ունի 2696 միավոր: Ի դեպ, Հայկ Մարտիրոսյանը կայծակնային շախմատի աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը:

Հիշեցնենք՝ հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը 2686 միավորով զբաղեցնում է 51-րդ տեղում է: Հրանտ Մելքումյանը ընթանում է 92-րդ (2650), իսկ Կարեն Գրիգորյանը` 99-րդ (2643) հորիզոնականում:

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը նահանջել է 9 հորիզոնականով և այժմ գտնվում է 15-րդ տեղում:

Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Էլինա Դանիելյանը 2416 միավորով 44-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 60-րդը (2389), իսկ Աննա Սարգսյանը՝ 82-րդը (2364)։

Նախորդ հոդվածըՎրաստանի նախագահի իմպիչմենտի հարցով ՍԴ-ն երրորդ նիստն է նշանակել
Հաջորդ հոդվածըԱդրբեջան․ Դատարանը կալանավորեց ԼՂ նախկին նախագահներին