‘Հայհիդրոմետը կանխատեսում է տաք դեկտեմբեր’

1432

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը հանրապետությունում կկազմի +2 աստիճան, ինչը 1 աստիճանով բարձր է ամսական միջին նորմայից: Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի մինչև +8 և +10 աստիճան բարձրացում, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերային ջերմաստիճանի մինչև մինուս 12-15 աստիճան նվազեցում: Տեղումների քանակը կգերազանցի ամսվա միջին նորման, որը կազմում է 15-26 մմ: Առաձին օրերին կլինի մառախուղ: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մասնակցել է կալանավայրի բացման արարողությանը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը ողջունել է աբխազական երկաթուղու բացման հեռանկարը’