‘Հայոց բանակը մշտապես սպառազինվում է նոր և ժամանակակից տեխնիկայով’

942

Հայկական բանակը մշտապես համալրվում է նոր տեխնիկայով եւ, ի տարբերություն ոմանց, այդ մասին մշտապես չի հայտարարվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայոց բանակը մշտապես ձեռք է բերում նոր և ժամանակակից տեխնիկա, որոնց թվում են` հակատանկային, հրթիռային և ոչ հրթիռային միջոցները: «Յուրաքանչյուր նման ձեռքբերում հերթական անգամ նպաստում է Հայոց բանակի մարտական ոգու բարձրացմանը», — ասաց Հովհաննիսյանը: Նա մեկ անգամ եւս ընդգծում է. «Հայոց բանակն ունի բարձր պատրաստվածություն և ամեն պահի կարող է արժանի հակահարված տալ թշնամուն»: 

ՀՀ  զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց ընթացքում փորձակվել են անօդաչու թռչող սարքերը, առաջին անգամ հակատանկային ստորաբաժանումները գործնականում կիրառել են նոր հակատանկային միջոցները` նախատեսված հակառակորդի ակտիվ պաշտպանություն ունեցող զրահատեխնիկան խոցելու համար: 
 
Այս զորավարժությունների նպատակներն են ՀՀ Զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Նախորդ հոդվածը‘Պատրիկ Դևեջյանը և Վալերի Թրիերվեյերը դատի կտան «Խառնակիչը» գրքի հեղինակին’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Մանուչարյան. Օսկանյանը հետապնդվում է, որովհետև Հայաստանի համար պայքար է մղվում ‘