Հայոց բանակի ստեղծման պատմությունից

2420

Հունվարի 28-ին, հասկանալի պատճառներով, ոչ այնքան հանդիսավորությամբ, նշվեց Հայոց բանակի 30-ամյակը: Համենայն դեպս, այս առիթով հանդես եկան նախկին և ներկա բազմաթիվ պաշտոնյաներ, զինվորականներ, երկրապահներ, մտավորականներ, վերլուծաբաններ, լրագրողներ և այլն: Սակայն, մեր իրականությանը բնորոշ դիտավորությամբ կամ անտեղյակությամբ, անտեսվեց հետևյալ կարևորագույն փաստը, որը ներկայացնում ենք ընթերցողին:

iLur

ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Վադիմ Բակատինի՝ ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցից

«Լեւոն Տեր-Պետրոսյանը իմաստուն մարդ է։ (Մեր հանդիպման ժամանակ) ես նրան ընդամենը մի բան եմ ասել՝ սկսեք բանակցել Ադրբեջանի հետ։ Նույն բանը քննարկել եմ նաեւ Ադրբեջանի նախագահի հետ։ Եթե նրանք չեն հանդիպելու բանակցությունների սեղանի շուրջ, ապա ո՞վ է դա անելու։ Տվեք ինձ հակամարտության թեկուզ մեկ օրինակ, որում ինչ-որ երրորդ կողմ հաջողած լինի կարգավորելու երկու ազգերի վերաբերող խնդիրները։ …Հայաստանի նոր ղեկավարությունը չափավոր դիրքորոշում ունի։ Նրանք ասում են՝ «դուք մի՛ զբաղվեք մեր գործերով, կարգուկանոն ինքներս կհաստատենք»։ Մենք Մոսկվայում բացարձակապես համաձայն ենք այս դիրքորոշմանը։ Սա հենց այն է, ինչ մենք ցանկանում ենք։ …Հայաստանը միակ հանրապետությունն է, որն ընդունում է իր տարածքում անօրինական զինված կազմավորումների առկայության փաստը։ Տեր-Պետրոսյանը հավաստիացրել է ինքնուրույնաբար կարգավորել զինված այդ խմբավորումների կազմալուծման խնդիրը։ Իրենք են զբաղվելու այդ խնդրով՝ միաժամանակ ուժեղացնելով իրենց ոստիկանությունը։ Եթե այդ հարցում ցանկանան մեր օժանդակությունը, մենք այն կցուցաբերենք»։

———————————-

Laure Mandeville, «Le Figaro», 17.08.1990. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ Աշոտ Մանուչարյանը եւ Գալինա Ստարովոյտովան, Վ. Բակատինը խոստացել է Հայաստանի ոստիկանությանը տրամադրել 2000 Կալաշնիկով-ինքնաձիգ։ Կարճ ժամանակ անց նա կատարեց իր խոստումը, ինչը հնարավորություն տվեց ստեղծել Հայոց բանակի կորիզը հանդիսացած Հատուկ գունդը։

Նախորդ հոդվածըԽեղճ հպարտություն. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՆադալը հաղթեց Մեդվեդեւին եւ նվաճեց 21-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում