‘Հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննություններում 114 դիմորդ ստացել է 20 միավոր’

1278

Հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննություններում 114 դիմորդ ստացել է ամենաբարձր` 20 միավորը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին ամագործակցության բաժնի ղեկավար Արա Իսպիրյանը: Հիշեցնենք, որ 2013 թվականին ամենաբարձր գնահատական էր ստացել 79 դիմորդ, իսկ դրանից մեկ տարի առաջ` 200 դիմորդ:

Այս տարի հայոց լեզվի և գրականության քննության միջին գնահատականը կազմեց 13.24 միավոր (նախորդ տարի`13.25 միավոր): Դիմորդների 18%-ը ստացել է 17,5 — ից 20 միավոր, 28%-ը` 13,5-17,25 միավոր, 40%-ը` 7,5-13,25 միավոր: Նվազագույն շեմը չի կարղացել հաղթահարել դիմորդների 9,5% — ը:

Հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննությունները կայացան հունիսի 6-ին: Այդ առարկայից քննություն է հանձնել 7328 դիմորդ:

Հիշեցնենք, որ միասնական պետական քննությունները Հայաստանում մեկնարկել են հունիսի 3-ին: Այդ օրը քննություններ են կայացել կենսաբանության, աշխարհագրության և համաշխարհային պատմության գծով: Կենսաբանության միջին միավորը կազմել է 11.17, ընդհանուր պատմությանը` 13.25, իսկ աշխարհագրություն առարկայինը` 12.5 միավոր:

Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 23 — ին:

Նախորդ հոդվածը‘Զինվոր է սպանվել’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան Կարապետյան. Խորը ներքին համակարգային ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանը ապացուցեց, որ անկարող է դիմակայել նաև արտաքին մարտահրավերներին’