‘Հայոց պետականության կայացման առումով առաջատարը Բադեն-Բադենն է. Մամուլ’

1182

«ՉԻ»-ն իր «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը հայտարարել է, թե «Հայոց նախագահ Սերժ Սարգսյանը մեր մեծ ընտանիքի առաջնորդն է ու մեծագույն դերակատարություն է ունեցել հայոց պետականության կայացման մեջ, և ոչ միայն մեր հայրենիքում, այլ հատկապես Երկիր մոլորակի տարբեր անկյուններում»:

«ՉԻ»- Իրականում Երկիր մոլորակն, իհարկե, գնդաձև է, իսկ գնդաձև մարմիններն, ինչպես հայտնի է, անկյուններ չեն ունենում, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, հայոց պետականություն է կայացրել Երկիր մոլորակի տարբեր անկյուններում, օրինակ՝ Պոլինեզյան կղզիներում, Բուրկինա-Ֆասոյի սավաննաներում և այլուր: Աշխատանքային այցով մի երկու օրով գնացել է, արագ-արագ հայոց պետականություն է կայացրել, եկել: Մի երկու անգամ էլ, ասում են, Մոնտե-Կառլոյում է կայացրել, իսկ ընդհանրապես՝ հայոց պետականության կայացման առումով առաջատարը պետք է որ Բադեն-Բադենը լինի: Չնայած՝ «Հայոց նախագահը» հերքում է դա, բայց մեծ առաջնորդներն, ինչպես հայտնի է, միշտ էլ աչքի են ընկել բացառիկ համեստությամբ:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ. Կա մեկ վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահն առաջարկել է ուսուցանել Ուգո Չավեսի գաղափարական ժառանգությունը’