‘Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ` Պրահայում’

953

Փետրվարի 22-ին Պրահայի ֆիլհարմոնիկին պատկանող եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես տեղեկացնում են Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, համերգը համատեղ կազմակերպվել էր Չեխիայում ՀՀ դեսպանության ու «ArmanV Art» կազմակերպության, ինչպես նաև մի շարք շվեյցարահայերի, չեխական «Atlantis Investment» ընկերության, Պրահայի «General» հյուրանոցի, Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու և չեխ-հայկական ընկերակցության աջակցությամբ:

Համերգին ներկա էին եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգի ընթացքում Չեխ մեծանուն երգահան Բոհուսլավ Մարտինի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին շվեյցարահայ կոմպոզիտոր Հայկ Վարդանի երեք սիմֆոնիաները: Այնուհետև նվագախումբը կատարեց 100-րդ տարելիցի համար հատուկ գրված «III Symphonia Requiescat 1915»-ը: Նվագախմբի խմբավարն էր Չեխիայի Ազգային թատրոնի նվագախմբի դիրիժոր Դավիթ Շվեցը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Պետդեպարտամենտը վերստին կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտներին’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանը Նարեկացուն «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս է շնորհել’