‘«Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդես Կոպենհագենում ‘

935

Նոյեմբերի 6-ին Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում կայացել է «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ցուցադրության բացումը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության եւ Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի, ցուցահանդեսի բացմանը ներկա էին Կոպենհագենում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգեւորականներ, Կոպենհագենի համալսարանի ուսանողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցադրության մաս կազմող տասնչորս պաստառները ներկայացնում են Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո սկանդինավյան միսիոներուհիների, դիվանագետների, քաղաքական եւ հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպությունների, բժիշկների եւ այլոց արձագանքն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման քաղաքականությանը:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձն է ‘
Հաջորդ հոդվածը‘Էդուարդ Շարմազանով. ԲՀԿ-ի առաջարկը պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված ‘