‘ «Հայջրմուղկոյուղու» կանոնադրական կապիտալը 5.337 մլն դրամով կհամալրվի. Պետբյուջեից ‘

915

Այսօրվա նիստում կառավարությունն ընդունել է բաժնետոմսերի 5.337 մլն դրամ լրացուցիչ թողարկման ճանապարհով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրելու մասին որոշում: Որոշման նախագիծը ներկայացրել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Միջոցները կներդրվեն պետբյուջեից:

2013 թվականի վերջին ընկերության կանոնադարական կապիտալը կազմել է 8.807 մլն. դրամ: Ընկերության սպասարկման գոտում ներգրաված են Հայաստանի 37 քաղաքներ և 268 գյուղական համայնքներ: «Հայջրմուղկոյողում» ՓԲԸ հանդիսանում է 100% պետական ընկերություն, որի կառավարումը 2004 թվականից իրակացնում է ֆրանսիական «Սաուր» ընկերությունը: 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն կքննարկի նոր սպառնալիքներին, այդ թվում՝ Ռուսաստանին պատասխան տալու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի 11-ի գործով դատապարտյալը մեղադրում է սաուդցիներին’