‘«ՀայՌուսգազարդի» պատճառով «Ալիշան» պահածոների գործարանը փակման վտանգի տակ է. Tert’

1180

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի չկանոնակարգված գործառույթների հետևանքով Արարատի մարզի «Ալիշան» պահածոների ընկերությունը հայտնվել է կործանման եզրին: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ, այսօր կայացած ասուլիսին հայտնեց «Ալիշանի» հիմնադիր-սեփականատեր, տնօրեն Սերժիկ Մոսեսյանը: 
Նա նշեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից «Ալիշանում» իրականացվել են տեխնիկական անվտանգության նորմերին հակասող որոշ գործողություններ, որոնք ընկերությունում առաջացրել են պայթյունավտանգ իրավիճակ և հանգեցրել են գազի ծախսի ծավալների չհիմնավորված հաշվարկի: 

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ Երևանի կոմիտեի կոչը երևանցիներին’
Հաջորդ հոդվածը‘Transparency. Հայաստանում տեղի է ունենում բարեփոխումների իմիտացիա ‘