‘«ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման հարցը քննարկման փուլում է’

1032

Օրերս ռուսական «Գազպրոմ» ընկերությունը  հաղորդագրություն էր տարածել, որում մանրամասներ էին ներկայացվում «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի ու Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումից: Քննարկվել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման, նաեւ Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցերը:

iLur.am-ը Արմեն Մովսիսյանի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը այդ հանդիպման վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Լ. Հարությունյանը պատճառաբանեց, թե հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանում, իսկ իրենք հետաքրքրվող լրատվամիջոցներին մանրամասներ ներկայացրել են հանդիպման վերաբերյալ:

Մեր հարցին, թե ինչ հեռանկարում է սպասվում «ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմի» մասնաբաժնի  ավելացումը 20 տոկոսով, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ այդ հարցը քննարկման փուլում է, և երբ քննարկումն ավարտվի, իրենք տեղեկություն կտարածեն:

Նշենք, որ այսօր Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեռևս որևէ գործարք չի կատարվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, իսկ բանակցությունները կավարտվեն այս ամսվա վերջին:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ղեկավարների հայտարարությանը’
Հաջորդ հոդվածը‘Էներգետիկայի նախարարը հաստատել է, որ «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը կդառնա 100 տոկոս ‘