Հայտարարությունը պաշտպանել են մեկ երրորդից քիչ երկրներ

382

Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ համատեղ հակառուսաստանյան հայտարարությունը, որը հրապարակվել է չորեքշաբթի, պաշտպանել է ՄԱԿ-ի 58 երկիր՝ համաշխարհային կազմակերպության մեջ մտնող պետությունների ընդհանուր թվի մեկ երրորդից քիչ։

ՄԱԿ-ին անդամակցող երկրների ընդհանուր թիվը 193 է։

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան միջազգային կազմակերպության կենտորնակայանում լրագրողների համար կարդացել է փաստաթղթի տեքստը՝ թվարկելով հայտարարությունը պաշտպանած երկրները։

Այդ ցանկում են՝ Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Թուրքիան, Շվեյցարիան, Ասիայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ։

Փաստաթղթում քննադատվում են Ռուսաստանի գործողությունները, և նրան կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը…Դարձյալ պարտական ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին. Վահրամ Աթանեսյան
Հաջորդ հոդվածըՄիհրան Հարությունյանի հերթական հաղթանակը խառը մենամարտերում