‘Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին. Լուսանկարներ’

1212

Երեկ, 2013 թ. դեկտեմբերի 19-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ  ստացավ այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատները ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով:

ՀՔԱՎԳ-ն գտնում է, որ սա մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է զորակոչիկների եւ նրանց ուղեկցող հարազատների նկատմամբ: Հետեւաբար, պահանջում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունից՝  հարգել յուրաքանչյուր զորակոչիկի իրավունքն ու արժանապատվությունը, սահմանել հստակ ժամանակացույց բժշկական հետազոտությանը զորակոչիկների ներկայանալու համար: Իսկ նման վերաբերմունք ցուցաբերած աշխատակիցներին  ենթարկել պատասխանատվության:

Լուսանկարներն արված են բջջային հեռախոսի միջոցով, Աբովյանի զինվորական կոմիսարիատում, զորակոչիկի ծնողի կողմից:

 

Նախորդ հոդվածը‘Օսկանյան. Ես ինձ խաբված եմ զգում. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թովմասյանը չի ցանկացել մեկնաբանել Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի վերաբերյալ ՍԴ որոշումը’