‘Հայտարարվել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր դերակատարների անունները’

1549

«Գահերի խաղը» հեռուստասերիալի հեղինակները ուրբաթ երեկոյան՝ հուլիսի 25-ին, հայտարարել են այն նոր ինը դերասանների անունները, ովքեր կմասնակցեն հինգերորդ սեզոնի նկարահանումներին: Ինչպես հաղորդել է Associated Press-ը՝ սերիալի «նորեկներին» ներկայացրել են Սան-Դիեգոյի (Կալիֆոռնիա նահանգ) Comic-Con փառատոնում:

Այս տարվա հուլիսի սկզբին «Գահերի խաղը» դարձավ «Էմմի» մրցանակի առաջատարը՝ հայտնվելով միանգամից 19 անվանակարգերում: «Էմմի-2014»-ի հաղթողի անունը կհայտարարվի օգոստոսի 26-ին Լոս-Անջելեսում:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը, որ նկարահանվել է Ջորջ Մարտինի երկերի հիման վրա, HBO հեռուստաալիքում մեկնարկել է 2011 թ. ապրիլի 17-ին: Նախագիծը ամենախոշոր բյուջե ունեցողներից է հեռուստատեսությունում և ամենաթանկարժեքը՝ «ֆենտեզի» ժանրում: «Գահերի խաղը» երկու անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ լավագույն դրամատիկական սերիալ անվանակարգում, և արժանացել է «Հյուգո» մրցանակի՝ լավագույն բեմադրության համար: Դերասան Փիթեր Դինկլեյջը, որը կատարում է Տիրիոն Լաննիստերի դերը, «Էմմի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում:

HBO-ն, որ Time Warner ընկերության ստորաբաժանումներից է, միայն ԱՄՆ-ում ունի ավելի քան 40 միլիոն բաժանորդ, իսկ նրա հեռուստասերիալները գնել են 150-ից ավելի երկրներ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն մտադիր է անօդաչու սարքեր օգտագործել ռուս-ուկրաինական սահմանը վերահսկելու համար’
Հաջորդ հոդվածը‘MH17. Նիդեռլանդների ՌՈ-ն ժամանել է Ուկրաինա’