‘Հայտարարվել են ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության մրցույթի արդյունքները’

1090

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը և վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, տեղեկացնում է թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի թեկնածուի ընտրության մրցույթը երկրորդ անգամ է տեղի ունենում: Նախորդ անգամ հաղթող էին ճանաչվել Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը եւ Վիգեն Քոչարյանը: Գենդերային ներկայացվածության սկզբունքի պահպանման նպատակով Վիգեն Քոչարյանին փոխարինել էր Նելիկ Հարությունյանը: ԵԽ իրավասու մարմինը փաստացի չէր ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները, ինչի պատճառով նոր մրցույթ էր հայտարարվել:

Այս նոր մրցույթը եւս անցել է մի շարք խախտումներով: 

Նախորդ հոդվածը‘Սահմանին զոհված զինծառայողները պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով ‘
Հաջորդ հոդվածը‘Դուրիցկայան պատմել է Նեմցովի սպանության հանգամանքների մասին’