‘Հայտնաբերվել են Սիբիրում Ан-12-ի աղետի բոլոր զոհերի մարմինները’

833

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Սիբիրում աղետի է ենթարկվել Ан-12 ինքնաթիռը: Այն ընկել է ռազմական պահեստների վրա: Ավիավթարի զոհ է դարձել ինը մարդ: Նրանց մարմիններն արդեն հայտնաբերվել են: Սակայն ինքնաթիռի սև արկղերը դեռևս դուրս չեն բերվել, ենթադրվում է, որ դա կարվի երեկոյան:

Աղետի վայրում շարունակվում են հետաքննական գործողությունները:

«Իրկուտ» գիտահետազոտական ընկերության՝ ավիապահեստամասեր տեղափոխող ինքնաթիռը Նովոսիբիրսկից թռչում էր Իրկուտսկ և ցած էր ընկել վայրէջքի պահին: Մինչև թռիչքուղի՝ նրան մնացել էր ընդամենը մեկ կիլոմետր: Զոհվածների ընտանիքներին կտրվի մեկական միլիոն ռուբլի փոխհատուցում, հաղորդել է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հիմնական ավտոճանապարհները բաց են’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստան. ԱԳՆ-ը կարեւոր է համարում հայ-ադրբեջանական շփումների վերսկսումը’