‘ Հայտնաբերվել է արկ’

859

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, այսօր, ժամը 09.57-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի դաշտերից մեկում հայտնաբերվել է արկ: 
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ ականանետի արկ` մարտական գլխիկով:
ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակիցը արկը վնասազերծել և տեղափոխել է անվտանգ տարածք:

Նախորդ հոդվածը‘Իգուաինը մեկնարկել է՝ ինչպես Կավանին’
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում կհանդիպեն Նալբանդյանի եւ Մամեդյարովի հետ’