‘Հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դին’

915

Հուլիսի 6-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտակայքում մոտ 30 տ. տղամարդ ընկել է Հրազդան գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը` ջրասուզակով:

Պարզվել է, որ անհայտ կորածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` 1984 թ. ծնված Մ. Ֆ.-ն է:

Ժամը 23.55-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք:

Հուլիսի 7-ին, ժամը 06.32-ին և 06.34-ին դեպքի վայր են մեկնել  ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը Մ. Ֆ.-ի որոնողական աշխատանքները սկսելու համար:

Հրշեջ-փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել Մ. Ֆ.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներից:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը որպես հանդիսատես կարող է աջակցել Բրազիլիային Գերմանիայի հետ խաղում’
Հաջորդ հոդվածը‘ԱՊՊԱ hամակարգի վնասաբերության ցուցանիշը մոտ 59.1%-է’