‘Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պարտադիր ժամկետային զինծառայողի դի’

1203

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ»:

Նախորդ հոդվածը‘Վաչե Գաբրիելյանը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում’
Հաջորդ հոդվածը‘Ալկոհոլային խմիչքների օգտագործումը քննադատող սենատորը ձերբակալվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար’