‘Հայտնաբերվել է փայտանյութ տեղափոխող 16 բեռնատար’

1125

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը բռնագրավել է  տարբեր բեռնատարողության տասնվեց բեռնատար մեքենաներ, որոնք տեղափոխել են լորենի, բոխի, հացենի տեսակների փայտանյութ: Առգրավված փայտանյութերը ավտոմեքենաներով տեղափոխվել են պահպանվող տարածք, կազմվել են արձանագրություններ, և կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ: 

Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բնապահպանության նախարարությունն ազգաբնակչությանը տեղեկացնում է, որ ստուգայցերը մշտական են, և կոչ է անում զերծ մնալ ապօրինի ծառահատումներից:

Հիշեցնենք, որ օրերս տեսչությունը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին և տարանցիկ ճանապարհներին  հայտնաբերել է ապօրինի ձեռքբերված փայտանյութ տեղափոխոխող 9 բեռնատար:

Նախորդ հոդվածը‘Հրդեհվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 19-ին սպասվող իրադարձությունները’