‘Հայտնաբերվել է քաղաքացու ծխախեղդ եղած դին’

753

Այսօր առավոտյան, ժամը 09.38-ին, ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի թիվ 17 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում 1962թ. ծնված Մ. Բ.-ին պատկանող տան հյուրասենյակում շրջվել է վառարանը (վառելափայտ), ինչի հետևանքով այրվել է հատակը՝ 2քմ մակերեսով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները հյուրասենյակում հայտնաբերել են Մ.Բ.-ի դին (նախնական տվյալներով՝ ծխախեղդ եղած) և տեղափոխել Արտաշատ քաղաքի ԲԿ:

Նախորդ հոդվածը‘Վարդան Ղուկասյանի որդի. Ա՜յ քեզ բան, փակ փողո՞ց է, թող շլամբավո դնեն. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ս. Սարգսյան. Եթե Ալիեւը կարող է, ինչու՞ չի անում, իսկ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում’