‘Հայտնաբերվել է Քարվաճառում անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի դին’

1313

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը, այսօր հայտնաբերվել է դեռևս հուլիսի 4-ից անհետ կորած համարվող Սմբատ Ցականյանի դին: Գյուղապետի փոխանցմամբ երիտասարդի դին հայտնաբերել են գյուղից բավական հեռավորության վրա, սարերում:

Արա Հովհաննիսյանը նշեց, որ դիակը տեղափոխել են Ստեփանակերտ՝ փորձաքննության, տղայի հարազատներին տեղյակ են պահել այդ մասին:

 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստները’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուները Մասկերանոյին ճանաչել են աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ’