Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի մասունք

602

Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:

Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:

ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Նախորդ հոդվածըՀյուսիսային Կորեան հայտարարել է երրորդ գերձայնային հրթիռն արձակելու մասին
Հաջորդ հոդվածըԱռաքելությունն ավարտվեց