Հայտնաբերվել է ևս 1 աճյուն

654

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Նախորդ հոդվածըՀՅԴ-ի համար Արցախն օտար պետություն է․ ՉԻ
Հաջորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Եւ կրկին՝ աբսուրդի եւ ցավի մասին