Հայտնի դարձան Դևիսի գավաթի կիսաեզրափակիչի զույգերը

479

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Վերջին՝ 4-րդ ուղեգիրը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը 2։0 հաշվով պարտության մատնեց Շվեդիայի թիմին։ Դանիիլ Մեդվեդևն ու Անդրեյ Ռուբլյովը հաղթանակներ տարան մենախաղում, և զուգախաղի հանդիպման կարիք չեղավ։

Ռուսաստանի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Գերմանիան, որը 2։1 հաշվով առավելության էր հասել Մեծ Բրիտանիայի թիմի նկատմամբ։ Եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն Սերբիայի և Խորվաթիայի հավաքականները։

Կիսաեզրափակիչները տեղի կունենան այսօր և վաղը, եզրափակիչը դեկտեմբերի 5-ին է: Նշենք, որ Դևիսի գավաթի մրցանակային հիմնադրամը կազմում է 21,4 միլիոն դոլար։

Նախորդ հոդվածըԼավրով․ «Վերադառնում է ռազմական դիմակայության մղձավանջային սցենարը»
Հաջորդ հոդվածըԻսրայելը պահանջում է դադարեցնել բանակցություններն Իրանի հետ