‘Հայտնի դերասան Ալեն Դելոնը կժամանի Երևան ‘

1033

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը կայցելի Երեւան` մասնակցելու «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» ֆիլմի պրեմիերային, որը կկայանա դեկտեմբերի 18-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Ֆիլմում նկարահանվել են նաև Պավել Վոլյան, Իրինա Ռոզանովան, Գարիկ Խառլամովը, Ելիզավետա Բոյարսկայան, Կոնստանտին Կրյուկովը և ուրիշներ, որոնք ևս կգան Հայաստան:

Ֆիլմի ռեժիսորներն են հայազգի Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեսյանը և Գեորգի Մալկովը:

ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է, կինոալմանախ` բաղկացած 5 տարբեր նովելներից, որոնք ներկայացնում են 5 տարբեր ռեժիսորներ: Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում, իսկ Ալեն Դելոնի մասը նկարահանվել է Ֆրանսիայում:

Նախորդ հոդվածը’64 կողմ ձայնով Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ‘
Հաջորդ հոդվածը‘Օսկանյան. դա անարդարություն է մեր երկրի ճակատագրի նկատմամբ’