‘Հայտնի են այսօր դիվերսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների անունները’

1691

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված ԼՂՀ հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի տեղանքը լրիվությամբ գտնվում է Արցախի պաշտպանության բանակի տորաբաժանումների վերահսկողության տակ: 

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտականպատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

«Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը»,- նշվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Խանոյանի և Ա. Ասոյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 

Նախորդ հոդվածը‘Ջորջ Բուշ-կրտսերը գրել է հոր կենսագրությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլի. «Իմ ինչի՞ն է պետք քաղաքական ապաստանը»’