‘Հայտնի են ավտոբուսի պայթյունից տուժածների անունները’

2564

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել:

ԱԻՆ-ը քիչ առաջ հրապարակել է պայթյունի արդյունքում տուժածների անունները.

Ժամը 23.56-ի դրությամբ կան 6 տուժած՝ Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրիկի Խոջայան (ծնվ. 2001թ.) և 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

 

Նախորդ հոդվածը‘Հալաբյան փողոցի վրա պայթել է դեղին երթուղային ավտոբուս. Կա 1զոհ’
Հաջորդ հոդվածը‘Զոհվել է 2 քաղաքացի. պաշտոնական’