‘Հայտնի են բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտներում Նոբելյան մրցանանակիրները ‘

464

Բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում 2012-ի Նոբելյան մրցանակիրներ են ճանաչվել բջջային կենսաբանության մասնագետներ, բրիտանացի Ջոն Գերդոնը եւ ճապոնացի Սինյա Յամանական, որոնց աշխատանքները վերաբերում են գենետիկ ինֆորմացիայի «վերածրագրավորմանը»: Հայտնագործություհը  կառավարում է կենդանի բջիջների զարգացումը եւ հետագայում կարեւորագուն նշանակություն կունենա ծանր հիվանդությունների բուժման առումով: РИА-Новости-ն հիշեցնում է, որ Գերդոնի ու Յամանակայի աշխատանքը վերջին մի քանի տարվա ընթացքում առաջադրվել է  Նոբելյան մրցանակի, սակայն հանձնաժողովը միայն աս տարի է նրանց արժանացրել մրցանակի:

Ճապոնացի գիտնականի ղեկավարած գիտական խումբը 2000-ականների կեսերին մշակել է iPS բջիջներից  մարդու ցողունային բջիջների ստացման եղանակը: Այդպիսի բջիջները կարող են վերաճել տարբեր տեսակի բջիջների: Ըստ էության, գիտնականներին հաջողվել է գենետիկական մանիպուլյացիաների օգնությամբ «վերածրագրավորել» բջիջները, որոնք արդեն որոշակի ֆունկցիաներ են կատարում օրգանիզմում: Դա հնարավորություն կտա հետագայում ախտահարված որոշ տիպի, օրինակ՝ արյան կամ նյարդային բջիջները հեշտությամբ փոխարինել այլ տիպի բջիջներով:

 

Նախորդ հոդվածը‘Չեզարե Պրանդելի. Բալոտելիին հրավիրել եմ, որովհետեւ նա տաղանդավոր է’
Հաջորդ հոդվածը‘Ռոմնին ընտրվելու դեպքում Ռուսաստանի հետ «ավելի կոշտ լեզվով» կխոսի ‘